ՖՈՏՈ. Խոշոր հրդեհ ժամացույցի նախկին գործարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին, ժամը 22:56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող նախկին ժամացույցի գործարանում:

Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սոսեի փողոցի թիվ 13 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում:

Կանչը բարձրացվել է հրդեհի բարդության «Երկրորդ» կանչ: Դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:25-ին, մարվել՝ 23:53-ին: Արտադրամասի 45 քմ տարածքում այրվել են կահույքագործական պարագաներ, 30 քմ տարածքում՝ ջերմահարվել փայտանյութեր:




Լրահոս