Բաթումիում հայերի թիվը երկու անգամ նվազել է. ինչով է սա պայմանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տասը տարվա ընթացքում հայ հասարակության թիվը Բաթումիում երկու անգամ կրճատվել է:

«Մայրաքաղաք Աջարիայում մոտ 27 հազար հայ է ապրել: Այժմ նրանց թիվը չի հասնում անգամ 12 հազարի»,- հայտնում է Gemigrant պարբերականը` հղում անելով տեղի հայ համայնքին:

Պարբերականի տվյալնելով` Բաթումիի հայ համայնքի ղեկավարությունը դիմել է Վրաստանի եպիսկոպոս Վազգեն Միրզախանյանին և իր մտահոգությունը հայտնել, որ իրենց հայրենակիցների արտագաղթի պատճառը սոցիալ-տնտեսական վատ պայմաններն են, որն առաջացել է ռուսական ռազմաբազայի դուրսբերումից հետո:
«Տեղի հայերը, հիմնականում, արհեստավորներ են, և քաղաքում նրանց համար աշխատանք չկա: Հենց այդ պատճառով էլ նրանք սևծովյան այլ քաղաքաներ են մեկնում` Տուապսե, Սուխումի, Անապա, Յալտա: Իսկ վերջին շրջանում հայերը տեղակայվել են Սոչիում»,- հաղորդվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` հայերի թիվը 25 տարվա ընթացքում երկրում նվազել է 250 հազարով:




Լրահոս