Russia Today-ի հետ համագործակցող լրագրողը Սիրիայում զոհվել է ԻՊ-ի գնդակոծությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Russia Today հեռուստաալիքը հայտնել է Սիրիայի Հոմս նահանգում իր հետ համագործակցող լրագրողի զոհվելու մասին։ «RT Arabic- ի հետ համագործակցող լրագրող Խալեդ ալ Խատիբը զոհվել է «Իսլամական պետության» կողմից Սիրիայի Հոմս նահանգում գնդակոծության ժամանակ»,- ասվում է հուլիսի 30-ին նշված հեռուստաալիքի թողարկած հաղորդման մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, ճշգրտվում է, որ լրագրողը զոհվել է Ալ Բագելիայի մատույցներում ԻՊ-ի զինյալների դեմ գործողությունը լուսաբանելու ժամանակ։ «Ալ Խտիբը 25 տարեկան էր, սովորում էր Դամասկոսի համալսարանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։

«Սիրայում RT-ի աշխատակցի զոհվելը շատ դժբախտ իրադարձություն է մեզ համար։ RT-ի պատմության մեջ առաջին անգամ զոհվել է մի մարդ, որը մեր ալիքի համար աշխատում էր թեժ կետերում,- ներկայացվում են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի խոսքերը։ – Արիություն Խալիդի հարազատներին, ընկերներին և գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր նրան ճանաչել են և սիրել։ Մենք կանենք մեզանից կախված ամենը, որպեսզի օգնենք նրա ընտանիքին այս իրավիճակում»։




Լրահոս