ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը:
Այդ մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: