ՀՀ ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը պարտք է հայաստանյան առեւտրային մի քանի բանկերի: Տեղեկացնենք, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 5-ի վճռով սնանկ Էր ճանաչվել:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ պատգամավորի սնանկության գործով նոր պահանջ է ներկայացվել: Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորը ավելի քան 574 հազար դոլար պարտք է «Արդշինբանկ»-ին: Բացի այս, նրա պարտատերերն են` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն, որին նախկին պատգամավորը որպես պետական տուրք պարտք է 100 հազար դրամ: Նա նույն բանկին պարտք է ավելի քան 17 հազար դոլար, «Հայէկոնոմբանկին»`10 մլն 565 հազար դրամ եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին` 839 հազար դրամ:
Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Արագած Ախոյանի հետ, ով վրդովված հայտարարեց. «Գլոբալ հարցերը թողած, ընկել եք նման ճղճիմ բաների հետեւից: Նման բան չկա, ես ունեմ վարկ, մի անգամ էլ գրել էիք սնանկություն, էս կողմ, էն կողմ, որը բեկանվել է երեք օր առաջ և այդ հարցն օրակարգից դուրս է եկել: Գնացեք «Արդշինբանկից» ճշտեք, չկա նման բան: Ձեր ինչ գործն է ես պարտք եմ, թե չէ»: