Հրդեհից հետո ԱԻՆ-ը կանոնակարգումներ է մտցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է ՀՀ ԱԻՆ «Փրկարարական ծառայության շարային կանոնադրությունը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Հատկանշական է փաստը, որ ԱԻՆ-ն այս քայլին գնաց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհից հետո, երբ քննադատության թիրախում հայտնվեց ԱԻՆ-ը:

Կառավարության որոշման հիմնավորումների մեջ հարցի անհրաժեշտությունն, իհարկե, այլկերպ է ներկայացված. փրկարարական ծառայողները և ստորաբաժանումները մասնակցում են շքերթների, հանդիսավոր երթերի, հանդիսավոր նիստերի, ինչպես նաև փրկարարական ծառայողների հետ անցկացվում են շարային պատրաստության պարապմունքներ, բայց հիմա բացակայում է նշված հարաբերությունները կարգավորող իրավական ակտ:

Ուստի, կառավարության որոշմամբ նախատեսվում է սահմանել ԱԻՆ փրկարար ծառայության համակարգի փրկարարական ծառայողների ու ստորաբաժանումների շարքերը հետիոտն կարգով և մեքենաների վրա, դրանց ղեկավարումը, ծառայողների պարտականությունները շարվելուց առաջ և շարքում, շարային վարժաձևերն ու շարժումն առանց զենքի և զենքով, ողջույնի կատարումը, շարքից դուրս գալը և շարք վերադառնալը, պետին մոտենալը և նրանից հեռանալը, շարային ստուգատեսի անցկացման կարգը, Դրոշի դիրքը շարքում, այն դուրս բերելու ու տանելու կարգը:




Լրահոս