Ինչու է նվազել լոլիկի արտահանումը Ռուսաստան. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազում են: Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 18.5 հազար տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ավելի քան 30 հազար տոննայի դիմաց:

Նվազումը կազմում է մոտ 40 տոկոս: Ընդ որում եթե անցած տարի մեկ կիլոգրամ լոլիկը, ըստ պաշտոնական տվյալների Հայաստանից արտահանվել է 65 ցենտով, ապա այս տարի՝ 50 ցենտով: Այսինքն՝ նույնիսկ գնի անկման պայմաններում արտահանման ծավալները նվազել են: Այս փաստը ուշագրավ է նրանով, որ անցած տարի կառավարությունը պարծենում էր, թե լոլիկի արտահանումը նախորդ տարիների համար բազմապատկվել է, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ դա պայմանավորված է ՌԴ-ի կողմից Թուրքիայի դեմ կիրառած պատժամիջոցներով և թուրքական լոլիկը ընդամենը վերաարտահանվում էր դեպի Ռուսաստան հայկականի անվան տակ:

Ձմեռային և գարնանային ամիսներին արտահանման այդպիսի ծավալներ ապահովելու համար անհրաժեշտ ջերմոցային տնտեսությունների առկա հզորություններ Հայաստանում չկան, և այս 40 տոկոս անկումը պայմանավորված է նրանով, որ ընդամենը նվազել են թուրքական լոլիկի վերաարտահանման ծավալները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս