Ի՞նչ էր ակնարկում Հովիկ Աբրահամյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Արահամյանը հարցազրույց էր տվել news.am լրատվական կայքին, որտեղ անդրադարձել էր նաև ներկայիս կառավարության գործունեությանը: Նրա խոսքերը հետաքրքիր շեշտադրումներ էին պարունակում:

Նախ` նախկին վարչապետը նշել էր, թե ուրախ է կառավարության ձեռքբերումներով, սակայն միևնույն ժամանակ նկատել, որ այդ առաջընթացների հարցում մեծ նշանակություն է ունեցել նաև իր կառավարությունը: Մասնավորապես, նա խոսել է ռուսական ներքին անձնագրերով Հայաստան ժամանելու հնարավորության ընձեռման և Հայաստան-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին:

Թերևս, նա բաց տեքստով ասում է, որ եթե չլինեին իր կառավարության հիմքերը, ներկայիս վարչապետն ու կառավարությունը չէր կարողանա կյանքի կոչել: Այսինքն, Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ թե նոր նախագծեր է կյանքի կոչել, այլ պարզապես ավարտին հասցրել հենց Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրերը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տվեց 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, ապա լքեն նաև ՀՀԿ-ն:




Լրահոս