Կրասնոդարում վթարի հետևանքով զոհված հայերը ՌԴ քաղաքացիներ էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին, ժամը 08:07-ին (տեղական ժամանակով ժամը 07:07-ին) Ռուսաստանի ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Կրասնոդարի երկրամասում` Տեմրուկսկիի շրջանի Վորնա բնակավայրի շրջակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. նոր կառուցվող նավամատույցից ավտոբուսն ընկել է Սև ծովը:

Ավտոբուսում եղել է 41 ուղևոր, որոնցից 16-ը տեղում մահացել է, 24-ը՝ հոսպիտալացվել Կրասնոդարի հիվանդանոցներ, իսկ 1 քաղաքացի համարվում է անհետ կորած:

ArmLur.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկացավ, որ Ժամը 16:30-ին կապ է հաստատվել ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ՓԾ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանի և ՃԿԱԿ-ում ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի հետ. պարզվել է, որ զոհվածների թվում կա երկու հայ (ՌԴ քաղաքացի)՝ Սիդրակ (1953 թ.) և Արմեն (1978 թ.) Բուլուդյաններ:




Լրահոս