«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում կրկին ավելացել է գազի բաշխման համակարգի կորուստների չափը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ գազի կորուստները կազմել էին 19.4 մլն խմ, արդեն 2016թ. առաջին կիսամյակում այդ թիվը դարձել էր 18.8 մլն խմ, մինչդեռ այս տարի կորուստները կտրուկ ավելացել են՝ կազմելով 24.3 մլն խմ:
Նկատենք, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա «Գազպրոմ Արմենիայի» կորուստների ամենամեծ քանակն է. նախկինում երբեք գազի կորուստները բաշխման համակարգում չէին հասել 24 մլն խմ-ի սահմանագծին: Կատարվածը, բնականաբար, մտահոգությունների տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք, որ նման բոլոր խնդիրների լուծումը սովորաբար տրվում է քաղաքացիների հաշվին սակագնի բարձրացման միջոցով»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: