Հայկ Կյուրեղյանը 3 օր է՝ հացադուլի մեջ է. ինչ վիճակում է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն արդեն 3 օր է՝ հացադուլի մեջ է:

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել սեպտեմբերի 13-ին` առանց պատճառները նշելու:

Հավելենք, որ այս պահին Հայկի առողջական վիճակը գնահատվում է բավարար:




Լրահոս