![](https://armlur.am/wp-content/uploads/2017/09/250917-AlekBaghdasaryan-Info.jpg)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Ալեք Բաղդասարյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես սատարելու եւ մեր երկրի զարգացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու համար: