Այսօր հրդեհ է բռնկվել Մնջոյանի անվան Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի» մասնաշենքերից մեկում:
Դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ այս պահին կրակը մարվել է, վիրավորներ չկան:
Ըստ փոխտնօրենի հրդեհի առաջացման պատճառները դեռևս անհայտ են:
Հավելենք, որ շենքի կողքին միայն Երեւանի քննչական վարչության շենքն է, որի աշխատակիցները միանգամից տարհանվել են: