Ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ աղմուկը չի դադարում. բուռն բանավեճ Հանրային խորհրդում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաց լեզվի հայեցակարգի շուրջ աղմուկն այդպես էլ չի դադարում: Ռուսաց լեզվի հանրայնացման համար առանձին հայեցակարգի մշակումը երեկ բուռն քննարկման առարկա է եղել Հանրային խորհրդում: Մինչ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը փորձել է պաշտպանել նախաձեռնությունը, ՀԽ անդամներն անխնա հակափաստարկներ էին ներկայացնում: Հարցն այդպես էլ քվեարկության չի դրվել, եւ քննարկման մասնակիցները նախարարին խորհուրդ են տվել ռուսերենի առանձին հայեցակարգ մշակելուն զուգահեռ նաեւ անգլերենի հայեցակարգ մշակել:

Հիշեցնենք, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս դժգոհել էր այդ հայեցակարգից՝ ասելով. «Ես կարծում եմ, որ իսկապես օտար լեզուներից կարելի էր առանձնացնել, բայց ոչ թե ռուսերենը միայն, այլ ռուսերենն ու անգլերենը: Եթե ռուսերենը մեր կոմունիկացիայի լեզուն է ԵՏՄ-ում եւ նախկին սոցիալիստական ճամբարում, ապա աշխարհի համար խոսակցական կոմունիկացիոն լեզուն անգլերեն է, եւ չէր կարելի առանձնացնել միայն ռուսերենը»:




Լրահոս