2 մլն դրամի հյուրասիրություն. Երևանի քաղաքապետարանը շարունակում է ճոխ կենսակերպ վարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանը շարունակում է ճոխ կենսակերպ վարել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քաղաքապետարանը 12 անձի համար «Երեւան» պանդոկում հոկտեմբերի 13-ին հյուրասիրություն է կազմակերպել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը քաղաքային բյուջեի միջոցներով «Երեւան» պանդոկից աղցաններ են գնել, 4 տաք կերակրատեսակ, հաց, լավաշ, բնական հյութեր, ալկոհոլային ըմպելիքներ:

Հոկտեմբերի 14-ին հյուրասիրություն է կազմակերպվել նույն «Լավաշ» ռեստորանային համալիրում, որտեղից կրկին գնվել է 4 տաք կերակրատեսակներ, աղցաններ եւ այլն: Նույն օրը՝ երեկոյան, քաղաքապետարանը հյուրերին հրավիրել է արդեն «Բելաջիո» ռեստորան, իսկ ահա հոկտեմբերի 15-ին նրանք ճաշել են «Որսկան» համալիրում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 12 անձին «պատիվ տալու» համար քաղաքապետարանը քաղաքային բյուջեից ծախսել է 2 մլն դրամ:

 




Լրահոս