Երեկ տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլ 2017» մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի ներկայացուցիչը։ Հաղթողին որոշեցին պրոֆեսիոնալ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։
Հետաքրքիրն այն է, որ ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքները տարբեր էին: Պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ առաջին տեղում Վրաստանն էր, երկրորդը` Ռուսաստանը, երրորդը` Ավստրալիան, 4–րդը` Հայաստանը։ Հանդիսատեսի քվեարկությամբ առաջին տեղում հայտնվեց Ռուսաստանը, երկրորդում` Վրաստանը, երրորդ տեղում Ավստրալիան: Վերջնական արդյունքում Հայաստանը հայտնվեց վեցերորդ հորիզոնականում:
Որ երկիրը որքան միավոր է տվել Հայաստանին.
Կիպրոս – 12
Լեհաստան – 10
Նիդերլանդներ – 0
Բելառուս – 8
Պորտուգալիա – 8
Իռլանդիա – 0
Մակեդոնիա – 2
Վրաստան – 10
Ալբանիա – 10
Ուկրաինա – 10
Մալթա – 7
Ռուսաստան – 10
Սերբիա – 2
Ավստրալիա – 3
Իտալիա – 0