29.11.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Հարգելի գործընկերներ, կոլեգաներ, լրագրողներ տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 29-ին, չորեքշաբթի, ժամը 12:00-ին «Ազդակ» լրագրողական ակումբի հյուրն է լինելու ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությանօդերևութաբանության կենտրոնի պետ ԳԱԳԻԿ ՍՈՒՐԵՆՅԱՆԸ:
Թեման՝ առաջիկա ձմռան եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը:

***

Նոյեմբերի – 29  ին  ժամը 13:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կխոսի Նոր Տարվան ընդառաջ առավել շատ վաճառվող ապրանքների թանկացման վտանգի մասին ինչպես նաև կանդրադառնա սոց. զամբյուղի համապատասխանությանը ապրանքների առկա թանկացումների հետ:

***

ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա իրանագետ Վարդան Ոսկանյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցը Հայաստան. Զարգացումներ հայ-իրանական հարաբերություններում։

***

Նոյեմբերի  29–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն իրանագետներ Արտյոմ Տոնոյանը եւ Ահարոն Վարդանյանը:

ԹԵՄԱ`    Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆի այցը  Հայաստան. Հայաստան-Իրան հարաբերություններ. Հայաստան-Իրան հարաբերությունների արդի վիճակը. Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 11:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա ««Վերադարձ արմատներին» հայկական յուրահատուկ տարազների ցուցադրություն» թեմայով մամլո ասուլիս:

Բանախոսներն են «Ծիծեռնակ» պարի թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Մարինե Ֆահրադյանը, «Տիկնիկների մոլորակ» արվեստանոցի հիմնադիր Վերգինե Ալավերդյանը, ժողովրդական երգչուհի Կարինե Գևորգյանը։

Բանախոսները կանդրադառնան սպասվող ցուցադրության մանրամասներին, հայկական տարազների պրոպագանդայի անհրաժեշտությանը, ինչպես նաև համերգային ծրագրի շրջանակներում սպասվող անակնկալներին։

***

Նոյեմբերի 29-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Թեման՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիր, Արցախյան հիմնահարցի շուրջ զարգացուներ, տարածաշրջան, իրադրությունը Լիբանանում և Լիբանանի շուրջ:




Լրահոս