Հարց քաղաքացիներից` ամուսնալուծությունից հետո իրավական ինչպիսի՞ հետեւանքներ կարող են առաջանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսնալուծությունից հետո իրավական ինչպիսի՞ հետեւանքներ կարող են առաջանալ: Այսինքն՝ ամուսնալուծված զույգերն ունե՞ն իրավական պարտականություններ, թե՞ ոչ:

Սյուզաննա Անթաշյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Անթաշյանի հարցին ի պատասխան՝ տեղեկանում ենք, որ ամուսնալուծությունից հետո առաջացած իրավական հետեւանքներն են՝
գ Հայաստանում ամուսնալուծությունը հանգեցնում է ամուսինների անձնական եւ գույքային իրավահարաբերությունների դադարեցմանը,
գ ամուսնալուծության պարագայում ամուսինը ցանկության դեպքում կարող է վերադարձնել մինչամուսնական ազգանունը,
գ ամուսնալուծության դեպքում ամուսիններն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքի բաժանում են կատարում դատական կարգով կամ փոխհամաձայնությամբ,
գ Հայաստանում օրենքով նախատեսված մի շարք դեպքերում նախկին ամուսինն ալիմենտի իրավունք ունի:

Միաժամանակ հայտնում ենք, որ դատարանն ամուսնալուծության գործով վարույթ է սկսում ամուսիններից մեկի` նախատեսված կարգով ներկայացված, հայցադիմումի հիման վրա: Ընդհանուր կարգով հայցվորն ամուսնալուծության մասին հայց է ներկայացնում պատասխանողի` օրենքին համապատասխան գրանցված, բնակության կամ գտնվելու վայրի դատարան: Հայցվորի խնամակալության տակ գտնվող անչափահաս կամ մանկահասակ երեխաների, կամ առողջական կամ այլ հարգելի պատճառով պատասխանողի բնակության վայր մեկնել չկարողանալու պարագայում հայցադիմումը կարող է ներկայացվել հայցվորի բնակության կամ գտնվելու վայրում: Ամուսինների համաձայնությամբ գործը կարող է քննվել նրանցից յուրաքանչյուրի բնակության վայրում:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը չի պարզում ամուսնալուծության պատճառը, այլ սահմանափակվում է ամուսնական հարաբերությունների դադարեցման փաստով:




Լրահոս