Թուրքիայի 3 քաղաքացի փորձել է ապօրինաբար հատել Վրաստանի սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաց սահմանապահները   անցակետի մոտ ձերբակալել են Թուրքիայի երեք քաղաքացու՝  սահմանի անօրինական հատման մեղադրանքով: Грузия Online-ը հայտնում է,  որ մեղադրյալները փորձել են Թուրքիայի տարածքից Վրաստան անցնել՝ շրջանցելով ստուգման անցակետը:

Նշվում է, որ կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «մի խումբ անձանց կողմից Վրաստանի պետական սահմանը անօրինաբար հատելու» հոդվածով, որի համար  ազատազրկում է նախատեսվում 4-5 տարի ժամկետով:




Լրահոս