Գերմանիայում 15- մետրանոց եղեւնին ընկել Է Սուրբծննդյան տոնավաճառում:
Այդ մասին հայտնել Է Aachener Nachrichten տեղական հրատարակությունը:
Ինչպես գրել Է հրատարակությունը, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:00-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) Էշվայլեր քաղաքի տոնավաճառում: 15-մետրանոց տոնածառն ընկել Է մանկական
կարուսելի վրա:
Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ միջադեպի հետեւանքով տուժել Է մեկից մինչեւ չորս մարդ: Նրանք հոսպիտալացվել են: Նշվում Է, որ երեխաներ չեն տուժել: Պատահարի պատճառը չի պարզվել: Սուրբծննդյան տոնավաճառը փակել են: Մոտ ժամանակներս եղեւնին կսղոցեն եւ կտանեն պատահարի վայրից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: