Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի՝ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի 22-ամյա ընկերուհին իր ու 32-ամյա մարզիկի առաջնեկին լույս աշխարհ բերելուց հետո առաջին հարցազրույցն է տվել Hello! ամսագրին՝ պատմելով փոքրիկի մասին:
Մոդել Ջորջինա Ռոդրիգեսի խոսքով՝ նոյեմբերին լույս աշխարհ եկած Ալանա Մարտինան ավելի է մտերմացրել իրեն ու Ռոնալդուին:
«Մենք այժմ երջանիկ ենք, քան երբևէ: Այժմ մեր հարաբերություններում առանձնահատուկ փուլ է սկսվել: Ես գտել եմ իմ իրական սերը: Մենք մեկս մյուսիս հիանալիորեն լրացնում ենք: Ես սիրում եմ և սիրված եմ»,-ասել է Ռոդրիգեսը:
Նորաթուխ մայրիկի խոսքով՝ ինքն իր երեխային չի առանձնացնում Ռոնալդուի մյուս 3՝ փոխնակ մայրերից ծնված զավակներից ու նրանց հավասարապես է սիրում: