Այսօր Համերաշխության միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 20-ը Համերաշխության միջազգային օրն է: 2005թ. այդ մասին որոշում է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան: 2005թ. ՄԱԿ-ի հռչակագիրը հիմնվում է Հազարամյակի դեկլարացիայի վրա, որում ասվում է՝ 21-րդ դարում համերաշխությունը մարդկության հիմնարար արժեքներից մեկն է:
Համերաշխության միջազգային օրը, որը յուրաքանչյուր տարի նվիրվում է ինչ որ թեմայի, թեև նշում են աշխարհի շատ երկրներում, սակայն այն ոչ աշխատանքային չէ այդ բոլոր երկրներում:

Հայաստանում նույնպես նշում են Համերաշխության միջազգային օրը: Համերաշխության միջազգային օրը և այդ օրվան նվիրված միջոցառումները լուսաբանում են բոլոր ԶԼՄ-ները` ներառյալ ամսագրային հոդվածները:

Համերաշխությունը հայացքների ու գործողությունների միասնություն է, փոխըմբռնում և փոխաջակցություն:




Լրահոս