Կառավարությունը կերկարացնի օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակներում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարացման անհրաժեշտության որոշման նախագիծը:

ակնկալվում է առկա օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կասեցման պահանջի երկարացում և այդ ժամանակահատվածում աշխատաշուկայի իրավիճակային վերլուծության և կանխատեսումների հենքի վրա՝ Հայաստանում օտարերկրացիների զբաղվածությունը կարգավորող մեխանիզմների վերաբերյալ օբյեկտիվ առաջարկությունների ձևավորում:

Վերլուծության արդյունքների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողները հիմնականում ներգրավված են ծառայությունների, շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն:




Լրահոս