Ինչու անորոշ ժամանակով հետաձգվեց Վրաստանի վարչապետի այցը և ինչ կապ ունի դրա հետ Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեկտեմբերի 1-ին Հայաստան պետք է այցելեր Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին: Սակայն վերջին պահին նա անակնկալ կերպով չեկավ Հայաստան՝ հայտարարելով այցն անորոշ ժամանակով հետաձգելու մասին: Պատճառն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է այն, որ Վրաստանի խորհրդարանը դեռեւս չէր հաստատել կառավարության կազմը: Չնայած վրացական կողմը խոստացել էր, որ իրենց վարչապետն ավելի ուշ կգա Հայաստան, փոխարենը երեկ Վրաստան էր մեկնել Սերժ Սարգսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն հայտարարել է. «Առաջին հերթին պետք չէ այցի հետաձգումը կապել հայ-վրացական հարաբերությունների հետ: Մեծ հավանականությամբ այցի չեղարկման պատճառ կարող էին դառնալ ներքին խնդիրները, այդ թվում՝ լարված ներքաղաքական իրավիճակները: Բանն այն է, որ լարված պայքար է ընթանում հենց իշխանական կուսակցության ներսում: Հստակ կարող եմ ասել, որ դա կապված չէր հայ-վրացական հարաբերությունների հետ»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս