Վերանայեք Ձեր դիրքորոշումը լրագրողների ու լրատվամիջոցների հետ շփումներում․ աստղագուշակ Արտակ Սարգսյանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր աքաղաղին եւ կրակի տարերքին 2018թ. կփոխարինի դեղին հողե շունը: Դա ոչ միայն շրջադարձային կփոխի առանձին մարդկանց կյանքը, այլ նաեւ, ընդհանուր առմամբ, ներհայաստանյան քաղաքական իրավիճակը: Շունը պարզ արարած չէ: Նրա հավատարմության մեջ վտանգ է թաքնված եւ հաջողություն կբերի միայն նրանց, ովքեր ներդաշնակություն եւ խաղաղություն են սիրում, ովքեր արժանի են հարգանքի եւ վստահության, ովքեր օգնում են մյուսներին: 2018թ. տիրակալը տանել չի կարողանա նրանց, ովքեր խաբում եւ ստում են: Այդպիսի հատկություններ ունեցողներին հեշտ չի լինի 2018-ին:

Շունն առանձնանում է պատասխանատվությամբ եւ հետեւողականությամբ: Նա չի սիրում դավաճաններին: Եւ այս առումով հետաքրքիր է, թե հայրենի պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին ինչ ապագա է սպասվում եկող տարում: Ավանդույթը չխախտելով` «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Հայաստանի քաղաքական եւ պաշտոնական էլիտայի մի քանի ներկայացուցիչների ապագան՝ ըստ հորոսկոպի նշանների:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյան

Ցլի տարում ծնված խեցգետնի համար տարին այնքան էլ բարենպաստ չէր. ֆինանսական եւ իմիջային կորստի անհարմար դրսեւորումներ, քննչական մարմիններում անվերջ բացատրություններ եւ գաղտնալսումներ: ՍԱՍ-ը դեռ չի նշանակում օգնություն բոլոր հարցերում: Բայց շան տարին խոստանում է առավել բարի գտնվել, եթե, իհարկե, հավատարմությունն ու արդարությունը դառնան Ձեր կյանքի անբաժանելի մասնիկները:

Նոր տարին լի կլինի նոր մարդկանց հետ շփումներով. Դուք համբերատար, ուշադիր կլինեք եւ Ձեզ կհաջողվի հասկանալ շրջապատին, սակայն երբեմն ստիպված կլինեք թաքցնել զգացմունքները: Աստղերը հուշում են ուշադրություն դարձնել քաշին, առողջությանը եւ չմտածել կորցրածը հետ բերելու մասին, քանի որ անդառնալի բաներ էլ են լինում կյանքում` հատկապես ընտրական փուլում: Վերանայեք Ձեր դիրքորոշումը լրագրողների ու լրատվամիջոցների հետ շփումներում, քանի որ խորհրդարանի պատգամավորն ու կոշկակարը բավականին տարբեր զբաղմունքներ են: Մի դեպքում լռելը ծիծաղելի է, մյուս դեպքում` խրախուսելի, բայց մի շփոթեք դրանք:

Շարունակելի…

Քաղաքական ու պաշտոնական գործիչների ապագան «գուշակեց» Թագուհի Թովմասյանը: 




Լրահոս