Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Ադիբեկյանի նախագահությամբ, քննվում է ժամկետային զինծառայող Վիտալի Բաբայանի և մյուսների մասին քրեական գործը:
ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկացավ, որ ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 16-ին զորամասից իր դուրս գալուն չխոչընդոտելու համար հրամանատար Վաղարշակ Ղազարյանին կաշառք տալու խոստում է տվել:
Ապա Բաբայանը գումարը հրամանատարին փոխանցելու նպատակով 5000 դրամ է տվել նույն վաշտի ժամկետային զինծառայող Գառնիկ Գալստյանին:
Արդյունքում ՀՀ զինված ուժերի ծառայողները հայտնվել են ամբաստանյալի աթոռին: