Դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը թանկացել է. դիզելային վառելիքի գնի բարձրացման հետևանքները. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 1-ից ակցիզային հարկով պայմանավորված դիզելային վառելիքի, բենզինի և սեղմված գազի թանկացման պատճառով թեև քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը։

Օրինակ՝ «Բասթրևել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է։ 24-25 հազար է դարձել նաև Երևան-Սամարա տոմսը։ Այն նախկինում 20 հազար դրամ էր։ 5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Ֆարսաժտուր» ընկերությունը։ Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ։ Նույնքան էլ թանկացել են նաև դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով տոմսերը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս