Ինչպես ավարտվեցին մուսալեռցի աղջիկների արկածները. 50/50-ի հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի մի խումբ աղջիկների հասցրել են Թուրքիայի Հանրապետություն, որտեղ աղջիկները զբաղվել են մարմանվաճառությամբ: Այսպես, ArmLur.am-ը պարզել էր, որ Գոհարիկ Ք-ն երկար տարիներ ապրել է Թուրքիայի Հանրապետությունում եւ, ըստ էության, որոշել է բիզնես դնել եւ մեծ գումարներ աշխատել:

Եվ ահա, վերջինս Թուրքիայից կարողացել է կապ հաստատել եւ պայմանավորվածություն ձեռք բերել Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքի բնակիչներ Աննայի և Անահիտի հետ (խմբ. անունները փոխված են), որպեսզի նրանք գնան Սպարտա քաղաք եւ այնտեղ զբաղվեն մարմանավաճառությամբ, իսկ ստացած գումարի 50 տոկոսը վճարեն իրեն:

Աղջիկները գնացել են Սպարտա եւ մեկ ամիս մնալով այնտեղ` բավականին մեծ գումար են աշխատել, որից 50 տոկոսը տվել են Գոհարիկին: Նկատնեք, որ վերջինիս առաջարկն այնքան է դուր եկել մուսալեռցի աղջիկներին, որ նրանք 2016 թվականի մայիսի 10-ին կրկին գնացել են Սպարտա եւ մինչեւ հունիս 10 զբաղվել են մարմնավաճառությամբ: Ի դեպ, նկատենք, որ Գոհարիկն անձամբ է աղջիկներին հաճախորդներով ապահովվել, որոնք, ամենայն հավանականության, Թուրքիայի բնակիչներ են եղել:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ դատաքննությունն ավարտվել է: Գոհարիկը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Նա բողոքարկել է վճիռը Վերաքննիչ քրեական դատարան:




Լրահոս