ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ լիագումար նիստին ունեցած ելույթի արձագանքներին՝ ասել է.
«ԵԽԽՎ միջանցքներում եվրոպացի գործընկերների կողմից լավ է ընկալվել Սերժ Սարգսյանի ելույթը և դրանում առկա ազդակները ճիշտ են հասկացվել: Կարևոր է նաև այն երկխոսությունը, որ տեղի ունեցավ ՀՀ նախագահի և ադրբեջանցի պատվիրակի միջև՝ ցույց տալով ադրբեջանցի պատվիրակների փաստարկների սին լինելը, բացառապես թատերական հնարքներին տիրապետելը և արժանի հակահարված ստանալու դեպքում, ըստ էության, որևէ արձագանքի ոչ ունակ լինելը, քան դահլիճում, այսպես ասած, սուր, ճոճելն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: