Հայաստանից ավելի քան 1 միլիարդ դրամի արտահոսք է եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2017թ. ընթացքում կտրուկ ավելացել Հայաստանից կապիտալի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 2017թ. ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 1 մլրդ 25 մլն 819 հազար դոլար: 2008թ. հետո (հիշում եք` այդ տարի կեղծված նախագահական ընտրությունները, մարտի 1-ի սպանդը, քաղաքական անկայունությունը) սա Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում ամենամեծ ցուցանիշն է: Իսկ ընդհանրապես, Սերժ Սարգսյանի նախագահության այս տարիների ընթացքում ՀՀ-ից կապիտալի արտահոսքը կազմել է 8 մլրդ 647 մլն 221 հազար դոլար: Այս ցուցանիշը, թերեւս, վկայում է այն մասին, որ եւ հայաստանյան, եւ օտարերկրյա կապիտալի համար Հայաստանը չի համարվում ապահով երկիր, ուստի` մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը պարզապես դուրս հանել»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս