Վրաստանում խստացնում են «օրենքով գողերի» համար պատիժը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարությունն օրինագիծ է նախապատրաստել, որի համաձայն «օրենքով գողերի» համար պատիժը խստացվում է: Քրեական պատիժը կլինի մինչև 15 տարվա ազատազրկում: Այս մասին հայտարարել է վրաց ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին:

Ներկայում Վրաստանում  իսկ «օրենքով գողերին» սպառնում է 7-10 տարվա ազատազրկում:«Տվյալ օրինագիծը նախատեսում է բոլոր տեսակի միջոցառումների խստացումը «օրենքով գողերի» և նրանց հետ կապված անձանց նկատմամբ», – ասել է Մեզվրիշվիլին:

Տվյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը դեռ պետք է ներկայացվի երկրի խորհրդարանի դիտարկմանը:




Լրահոս