Փաստաբանների բողոքը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբաններին մինչեւ 100 հազար դրամով տուգանելու դրույթը, որը դատական օրենսգրքից հանվեց, շարունակում է անհանգստացնել փաստաբաններին: Բանն այն է, որ այն ներառվելու է դատավարական օրենսգրքում, որն արդեն քննարկվել է ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում: Երեկ Փաստաբանների պալատում թեմայի շուրջ գործադուլ-քննարկում էր, ընդ որում՝ նրանք պատրաստվում են այդպիսի գործադուլ-քննարկում իրականացնել նաեւ այսօր:

Ավելին` երեկ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը խորհրդարանում հանդիպում է ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ եւ ներկայացրել այն փաստարկները, որոնց պատճառով տուգանելու դրույթն անընդունելի է: Չնայած այս առումով խմբակցությունում դեռ վերջնական քննարկում չի եղել, սակայն պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե սկզբունքորեն կողմ են Արա Զոհրաբյանի դիտարկումներին: Այսօր էլ Զոհրաբյանը հանդիպում կունենա ՀՅԴ խմբակցության անդամների հետ:




Լրահոս