Ռոբերտ Նազարյանը՝ նախարա՞ր. ում կփոխարինի ՀԾԿՀ նախագահը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին ապրիլին ձեւավորվելիք կառավարությունում կփոխարինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց Նազարյանին: «Այդ պաշտոնը թափուր չէ հիմա: Ես կարծում եմ` Ձեր ինֆորմացիան իրականությունից բավականաչափ հեռու է,- ասաց նա` հավելելով,- ես ո՛չ առաջարկ եմ ստացել, ո՛չ էլ նման բան կա»: Այնուամենայնիվ, առաջարկ լինելու դեպքում Նազարյանը կընդունի՞ այն, թե՞ ոչ. «Ես եթե-ներով չեմ խոսում: Չգիտեմ: Պատրաստ չեմ Ձեր որեւէ հարցին պատասխանել: Երբ առաջարկեն, այն ժամանակ Ձեզ հետ կխոսեմ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս