ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Opel-ը. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին, ժամը 23:58-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Փափազյան փողոցում գտնվող «Երիցյաններ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ բախվել են «BMV X5» մակնիշի IL777WM պետհամարանիշի (վարորդ՝ Ս. Հ.) և «Opel Astra G» մակնիշի 35 LG 493 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1987 թ. ծնված Ա. Կ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գանահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Լուսանկարները` shamshyan.com-ի:




Լրահոս