Երեկ՝ փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարգարյան 1-ին նրբանցքի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Հակոբյանը իրենց շենքի բակում իր վարած Opel մակնիշի 35 QD 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարգարյան փողոցի 20 շենքի բնակիչ՝ 3-ամյա Տիգրան Սարգսյանին։
Ինչեպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է «Արմենիա» բժկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոն։
Մանրամասները՝ այստեղ։