ՀՀԿ-ի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը ԱԺ-ն մերժեց:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բացատրեց, թե փաթեթի ընդունումը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում անդամ պետությունների կողմից ստանձնած տնտեսական ինտեգրացիայի խթանման քաղաքականությանը, ինչպես նաև միջազգային պարտավորություններին:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ արձագանքեց, թե սա քաղաքական կազուս է: «Առաջին ընթերցմանը խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել, հետո նո՞ր հասկացան, որ հակասում է ինչ-ինչ պայմանագրերի: Արձանագրենք, որ ի դեմս մեծամասնության՝ գործ ունենք անհասկանալի քաղաքական համույթի հետ, որի աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը»,-ասաց նա:




Լրահոս