«Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի այսօր կայանալիք հանրահավաքին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիրը» կմասնակցի այսօր կայանալիք հանրահավաքին: «Ժամանակ»-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը հայտնեց. «Մենք հանրահավաքին մասնակցելու ենք ինչպես շարքային քաղաքացիներ։ Հարթակում չենք լինելու, Նիկոլ Փաշինյանը ելույթ չի ունենալու։ Այնպես որ, որպես այդպիսին, «Ելքի» հետ քննարկելու հարց չկար»։

Հիշեցնենք, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատն այսօր հանրահավաք է իրականացնելու՝ կանխելու Սերժ Սարգսյանի վերարտադրությունը, դնելու է Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հարց, ինչպես նաև բարձրաձայնելու է քաղբանտարկյալների հարցը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս