Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Մարտին Կիունը, ով այժմ փորձագետ է բրիտանական հեռուստատեսությունում, կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ուրախանում է, երբ տեսնում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վատ ելույթները:
«Խոսել ենք Օզիլի վատ ելույթների մասին, սակայն վստահ եմ, որ Մոուրինյուն ուրախանում է, երբ տեսնում է, թե ինչպես է Մխիթարյանը տապալվում «Արսենալում»: Նա կարծում է, որ լավ գործարք է կատարել, քանի որ վստահ եմ՝ ավելին կտեսնենք Սանչեսից:
Դեռ չենք տեսել այդ կրակը Մխիթարյանից: Նա կարծես հանգիստ է: Նա կարող է տարբեր դիրքերում խաղալ, սակայն Հենրիխի համար լավագույն դիրքը կենտրոնն է»,- Կիոունի խոսքը մեջբերում է BBC-ն: