Թքելու համար Կարագերին հեռացրել են աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի» լեգենդար պաշտպան Ջեյմի Կարագերն ազատվել է դանիական «TV3 Sport»-ում իր աշխատանքից: Հայտնում է «Mirror»-ը:

Նախկին ֆուտբոլիստը, ով աշխատում էր որպես վերլուծաբան, «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» խաղից հետո զայրացած դուրս է եկել ստադիոնից, որտեղ կանգնած են եղել մանչեսթերյան ակումբի երկրապագուները:

Կարագերը չի դիմացել նրանց ցուցաբերած պահվածքից ու թքել է երկրպագուներից մեկի աղջկա ուղղությամբ:
«Ես զայրացած էի ու հիասթափված, քանի որ իմ աղջիկը լացում էր: Չեմ հավատում այն ամենին, ինչ եղել է: Նա լացում էր և ասում՝ «Նա թքեց իմ երեսին»»,-ասել է «կարմիր սատանաների» երկրպագուն:

Միջադեպից հետո անգլիացին ներողություն է խնդրել.

«Անթույլատրելի էր: Ներողություն եմ խնդրում ամբողջ ընտանիքից: Ես գնում էի ավտոմեքենայով ու, երբ տեսա, որ նկարահանում են ինձ, գլուխս կորցրի: Ոչ մի արդարացում չի կարող լինել»,- գրել է Կարագերը «Twitter»-ի իր էջում:




Լրահոս