ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատության պողոտայում տեղի ունեցած դաժան սպանության մանրամասները. դեպքին կի՞ն է ներկա եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Արաբկիր վարչական տարածքում սպանություն է կատարվել: Նույն օրը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվեց Վարդաշենի 9-րդ փողոցի բնակիչ Ֆելիքս Վարդանյանը: Համապատասխան միջոցառումներից հետո պարզվեց, որ դեպքը տեղի է ունեցել Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում: Րոպեներ անց ոստիկանները նշված հասցեում հայտնաբերեցին տանտիրոջ` 65 ամյա Կարեն Աղաբաբյանի դին՝ գլխի և դեմքի բազմաթիվ վնասվածքների հետքերով: Ըստ նախնական տվյալների` մարտի 3-ին Վարդանյանն ընկերուհու հետ Աղաբաբյանի տուն հյուր է եկել, անձնական հարցերի շուրջ վիճաբանել է միայնակ ապրող տանտիրոջ հետ, բռունցքներով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:

Փաստի առթիվ քրեական օրենսգրքի դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկա թողարկումներից մեկում:




Լրահոս