«Քրիսթալ Փելասի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդի»` «Սևիլիայից» կրած պարտությունից հետո (1:2) պատասխանել է մանկունիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերին:
Մոուրինյուն հոլանդացի մասնագետին անվանել էր անգլիական Պրեմիեր-լիգայի` բոլոր ժամանակների վատագույն մասնագետը.
«Հնարավոր է` ես իսկապես Պրեմիեր-լիգայի պատմության վատագույն մարզիչն եմ: Բայց Մոուրինյուն այն մարզիչն է, որը մոտ 1 միլիարդ ֆունտ (1,13 մլրդ եվրո) է ծախսել իր կարիերայի ընթացքում և որի թիմերն, այդուհանդերձ, ահա այպես են խաղում»,- դե Բուրի խոսքերն է փոխանցում «Calciomercato»-ն: