Լեոնարդո Դի Կապրիոն եւ Բրեդ Փիթն առաջին անգամ համատեղհանդես են գալու Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» կինոնկարում։ Այս մասին հայտնում է The Deadline-ը։ Դի Կապրիոն մարմնավորելու է հեռուսասերիալների նախկին դերասան Ռիկ Դալտոնին, իսկ Փիթը՝ նրան կրկնօրինակող Քլիֆֆ Բուտին։ Հերոսներն ամեն ինչ անում են Հոլիվուդում հայտնվելու համար։
«Սցենարի վրա ես աշխատել եմ 5 տարի: Ես ավելի մեծ երջանկություն չեմ պատկերացնում, քան այն, որ Դի Կապրիոն և Փիթը դարձան թիմի անդամ եւ մարմնավորեցին Ռիկին և Քլիֆֆին»։
Ֆիլմի նկարահանումները նախատեսված է սկսել 2018-ի ամռանը։