ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի քայլարշավը մեկնարկեց. նա Գյումրիից Երևան կհասնի ոտքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ժամը 12-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տրվեց «Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցության նախաձեռնած «Իմ քայլը» արշավի սկիզբը, որի նպատակն է Սերժ Սարգսյանի իշխանավարման
երրորդ ժամկետի կանխումը։

Նիկոլ Փաշինյանը արեց իր առաջին քայլը, որով ազդարարվեց Գյումրուց Երևան 14-օրյա քայլարշավի մեկնարկը։
14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300
հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում և ապրիլի 13-ին
ժամը 18։30 Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաք։

Մարտի 31-ին քայլերթը կընթանա Գյումրի – Ջաջուռ երթուղով, ժամը 16։00-ին ճանապարհին տեղի կունենա
ճեպազրույց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։

Ուղիղ միացումը` Նիկոլ Փաշինյանի սոցցանցի էջի:




Լրահոս