Զգո՛ւյշ օգտագործեք թունաքիմիկատները. ինչ անել խնդիրներից խուսափելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները:

Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.

 հետևել թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների
վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա,

 խորհուրդ չի տրվում գնել թունաքիմիկատներ, որոնց մակնշումը բացակայում է կամ գրված է Ձեզ համար
անհասկանալի լեզվով,

 թունաքիմիկատով աղտոտված հագուստը լվանալ և պահել առօրյա հագուստից առանձին,

 տեղադրել նախազգուշացնող ցուցանակներ՝ մարդկանց մուտքը թունաքիմիկատով մշակված տարածք
արգելելու նպատակով,

 թունաքիմիկատները և հեղուկացիր սարքավորումները չի կարելի պահել պատահական վայրերում,

 պետք է թունաքիմիկատները պահել սննդամթերքից հեռու, երեխաներին ոչ մատչելի վայրում,

 չի կարելի թունաքիմիկատները պահել պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում՝
լիմոնադի շիշ և այլն,

 խորհուրդ չի տրվում օգտագործել թունաքիմիկատներ, որոնք թույլատրված չեն մշակաբույսերի
պաշտպանության նպատակով օգտագործման համար,

 պահպանել մշակումից հետո թունաքիմիկատի համար նախատեսված սպասման ժամկետը՝ դաշտ մտնելիս և
թունաքիմիկատով մշակցած մթերք օգտագործելիս,

 թունաքիմիկատներով մշակումը ցանկալի չէ իրականացնել քամոտ, մառախլապատ եղանակին կամ քամու
հակառակ ուղղությամբ,

 պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում,

 թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ,
դիմակ, ձեռնոց, ակնոց երկարաճիթ կոշիկներ),

 չփչել հեղուկացրի խցանված ծայրադիրի մեջ,

 օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը
կամ սանհանգույցից օգտվելը,

 լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով,

 չօգտագործել թերություններ ունեցող սարքեր:




Լրահոս