ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ժամկետում եւ ի՞նչ կարգով է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հրապարակում հայտարարություն ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ թափուր պաշտոններին:
Գեւորգ Խաչատրյան (30 տարեկան, իրավագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ստանալուց առնվազն 10-օրյա ժամկետում խորհուրդը հրապարակում է հայտարարություն՝ կադրերի կարճաժամկետ (երկարաժամկետ) ռեզերվում գրանցված քաղծառայողների (անձանց) կողմից ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով: Հայտարարությունը հրապարակվում է ՀՀ քաղաքացիական քառայության խորհրդի աշխատակազմում, տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաեւ տեղադրվում է ՀՀ ՔԾԽ պաշտոնական կայքում:
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտարարությունը հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը դիմում է ներկայացնում ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելուն համաձայնություն տալու վերաբերյալ: