Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշը ընկել Է 2013 թվականի սեպտեմբերի ի վեր ռեկորդային ցածր նշագիծ. նրան բացասաբար Է վերաբերվում հարցման մասնակիցների 79 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կայքում:
Ոչ կառավարական հետազոտական կազմակերպության տվյալների համաձայն, Ուկրաինայի ամբողջ տարածքում, բացառությամբ Դոնբասի, մարտի 15-ից մինչեւ 31-ը տեղի բնակիչների շրջանում հարցում Է անցկացվել երկրի քաղաքական գործիչների, իշխանության ներկայացուցիչների եւ քաղաքական միավորումների նկատմամբ նրանց վերաբերմունքի շուրջ:
Ընդամենը հարցմանը մասնակցել են 18-ից բարձր տարիքի 2400 ուկրաինացիներ: Ուսունասիրությունն իրականացվել Է ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով: Կազմակերպության կայքում ներկայացված ցուցակի համաձայն, Պորոշենկոյի նկատմամբ «բացասական» վերաբերմունք ունի հարցման մասնակիցների 79 տոկոսը, ինչը ռեկորդային ցուցանիշ Է համանման հարցումների ողջ ժամանակաշրջանում, որն անցկացվում Է 2013 թվականի սեպտեմբերից:
«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցված ուկրաինացիների 21 տոկոսը, բացասական վերաբերմունք՝ 68 տոկոսը: Հարցման համաձայն, Ուկրաինայում առավել մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը դարձել Է «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության առաջնորդ Անատոլի Գրիցենկոն: Նրա նկատմամբ «շատ դրական» վերաբերմունք ունի մասնակիցների 7 տոկոսը, «ավելի շուտ դրական»՝ 21 տոկոսը, «ավելի շուտ բացասական»՝ 23 տոկոսը, իսկ «խիստ բացասական»՝ 29 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: