Մայիսի 24-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է Հայաստանի և Վրաստանի Մ16 հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի Մ16 հավաքականի կազմում միակ գնդակը հեղինակել է Դենիս Իսմայելին` խաղի 21-րդ րոպեին բացելով հաշիվը:
Հայաստանի Մ16 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝
Մեկնարկային. 1. Թելման Մովսեսով, 8. Կարեն Նալբանդյան (18. Ռոբերտ Բաղրամյան, 62), 19. Վազգեն Սարիբեկյան (3. Արսեն Գալստյան, 68), 2. Ստյոպա Մկրտչյան, 5. Ստեփան Սահրադյան (15. Լևոն Դարբինյան, 62), 7. Ավետիս Ավետիսյան (14. Սամվել Խանումյան, 76), 9. Դենիս Իսմայելի, 20. Վարդ Մուսիկյան (6. Արթուր Մելիքյան, 41), 21. Ռուբեն Կարագուլյան (13. Գևորգ Արաբյան, 41), 22. Ռոման Միքայելյան (10. Նարեկ Ալավերդյան, 41), 23. Դարոն Գերի Իսկենդերյան (11. Գևորգ Տարախչյան, 62),
Պահեստային. 12. Լևոն Տեր-Մինասյան, 4. Հրանտ Գալստյան, 16. Վրեժ Չիլոյան, 24. Ռուբեն Մարտիրոսյան, 25. Սերգեյ Միքաելյան, 25. Գրիգոր Մուրադյան, 27. Էդգար Մանուկյան:
Հիշեցնենք` թիմերի միջև մայիսի 22-ին կայացած առաջին խաղում Հայաստանի Մ16 հավաքականը 3:1 հաշվով հաղթանակ էր տարել: