Կանադայում G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ պաշտոնական հաղորդագրությունը չստորագրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափի որոշումը հիասթափեցնում Է եւ փոքր-ինչ ընկճում: Հունիսի 10-ին այս մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ARD հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«(Պաշտոնական հաղորդագրությունն ստորագրելու) որոշումից հրաժարումը թվիթի միջոցով, անշուշտ, հիասթափեցնում Է եւ փոքր-ինչ ընկճում»,- ասել Է Գերմանիայի պետության ղեկավարը: Մերկելի խոսքով՝ Բեռլինը «պաշտպանում Է փաստաթուղթը, այն ընդունված Է եւ օրինական ուժ ունի»:
Կանցլերը նշել Է, որ ԱՄՆ-ի նախագահի որոշումը սոսկ բարդացնում Է իրադրությունը, ինչին չեն կարող նաեւ նպաստել G7-ի երկրների ներկայացուցիչների խիստ հայտարարությունները:
«Դա ամրապնդեց իմ այն կարծիքը, որ մենք՝ եվրոպացիներս, պետք Է մեր ճակատագիրը վերցնենք մեր ձեռքը»,- ասել Է Մերկելը: Նա հավելել Է, որ Գերմանիան եւ Եվրամիությունն այլեւս չեն կարող թեթեւամտորեն ապավինել Միացյալ Նահանգներին, բայց Բեռլինը մտադիր Է շարունակել երկխոսությունն ԱՄՆ-ի նախագահի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: