«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը գործող իշխանությունների սրտով է, ավելին՝ մասամբ նրանց կողմից ուղղորդվում է: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Գարեգին Բ-ին փոխարինողը լինելու է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի հետ: «Ես հերքում եմ: Նման բան չկա»,-ասաց խոսնակը: Փորձեցինք պարզել նաեւ, թե ինչպես կվարվի Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, եթե իրեն առաջարկվի դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոս:
«Այժմ գահին հայրապետի գահակալության պայմաններում այդ հարցը քննարկելն անբարոյականություն է: Երբ գահը թափուր լինի, այդ ժամանակ կքննարկվեն թեկնածուները»,-նշեց նա: