Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական է տվել. այս մասին նա հայտնել է Թբիլիսիում տված ճեպազրույցի ժամանակ։

«Իմ և «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի միջև տարաձայնություններ էին առաջացել։ Նախօրեին մենք քննարկել ենք Վրաստանի տնտեսական քաղաքականությունը։ Վերջին ամիսներին հարցեր էին կուտակվել, որոնց շուրջ մեր մոտեցումները տարբեր էին։ Սա նորմալ գործընթաց է։ Հիմա այն պահն է, որ պետք է կուսակցության ղեկավարին հնարավորություն տանք թիմը ձևափոխել այնպես, ինչպես հարկ է համարում։ Ես տրամադրություն եմ տեսնում թիմում և որոշում եմ կայացնում ինչպես ցանկացած ղեկավար. այսօր ես թողնում եմ իմ պոստը»,– ասել է Կվիրիկաշվիլին։




Լրահոս